Մայրենի 10.02.2023

ԲԱՌԵՐԻ ԳԾԻԿՈՎ ԳՐՈՒԹՅՈՒՆ

Գծիկով են գրվում այն բառերը, որոնց մեջ կրկնվող երկրորդ բառի առաջին կամ երկորդ տառը հնչյունափոխվել է։ Օրինակ՝
մարդ֊մուրդ
փոքր֊մոքր
պստիկ֊մստիկ
աման֊չաման
կամա֊ակամա
առոք֊փառոք
անբաղ֊զամբաղ
ակաս֊պակաս
լոթի֊փոթի

Որոշ բառերի գերադրական աստիճանը կազմվում է ինքնուրույն գործածություն չունեցող մասնիկներով և գրվում են գծիկով։ Օրինակ՝
Դափ֊դատարկ
կափ֊կանաչ
ճեփ֊ճերմակ
դեփ֊դեղին
սեփ֊սև
լեփ֊լեցուն
շիփ֊շիտակ
քափ֊քրտինք
նոփ֊նոր
կաս֊կարմիր

Այն բառերը, որոնք առարկան բացատրում են երկու տարբեր կողմերից գրվում են գծիկով։ Օրինակ՝
տուն֊թանգարան
աղբյուր֊հուշարձան
ցուցահանդես֊վաճառք
մսուր֊մանկապարտեզ
դպրոց֊առողջարան
խաղ֊հանելուկ
վագոն֊ռեստորան

Այն բառերը, որոնք մատնանշում են տաբեր լեզուների, ժողովուրդների հետ կապված հարաբերություններ գրվում են գծիկով։ Օրինակ՝
հայերեն֊անգլերեն
ֆրանսարեն֊ռուսերեն
ռուս֊ճապոնական
ռուս֊անգլերեն
թուրք֊թաթարական

Գործնական աշխատանք
Բառերը գրել միասին, անջատ կամ գծիկով։
1.  Բուժսպասարկում, մեկ-մեկ, հուրի-փերի, հազար վեց հարյուր։
2.  Գավառից գավառ, հազարամյա, քարընկեց, կանաչ-կարմիր, ողջ-ողջ։
3.  Քսանհինգամյա, կարծես թե, հլու-հնազանդ, սև-սպիտակ, դափնեվարդ։
4.  Ազգընտիր, փոխարքա, դեպքից դեպք, երանգ-երանգ, լավ-վատ։
5.  Ընկեր-բարեկամ, թևածել, ի լրումն, ժուկով-ժամանակով, դարից դար։
6.  Կուժկոտրուկ, բառգիրք, ձորից ձոր, հայ-արաբական, հանովի-դնովի։
7.  Ժամ-պատարգ, ծունր իջնել, լինել-չլինել, իրարանցում։
8.  Բերանքսիվայր, տխուր-տրտում, հարյուր քսանմեկ, մինչև իսկ, վառ դեղին։
9.  Դյուրըմբռնելի, կամաց-կամաց, մուգ կանաչ, ութ հարյուր, դեղ-դարման։
10. Զույգ-զույգ, հարյուր տասը, վառ կարմիր, արևմտաեվրոպական, ժողգործիքներ։
11. Ողջ-առողջ, հարավ-արևմուտք, հարավաֆրիկյան, ինչ որ է, ծովից ծով։
12․ Լույս ընծայել, կիսատ-պռատ, վայրիվերո, հինգ հարյուր, մանր -մունր։
13․ Քանի դեռ, գնացող -եկող, խորդ ու բորդ, տեղի-անտեղի, հարյուր հազար։

Լրացուցիչ կրթություն (տանը)

  • Ընթերցել Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը (մինչև չորրորդ մասը):
  • Պոեմի նախերգանքը սովորել անգիր:
  • Գրել քսան հատուկ անուններ, որոնք գրվում են գծիկով

Leave a comment