Փետրվարի 6-10

1․ Տիգրան Մեծը ինչո՞ւ չգրավեց Փոքր Հայքը։

Որովհետև նա դաշինք էր կնքել,Պոնտոսի Թգավոր Միհրադ-ի հետ:
2․ Ե՞րբ կնքվեց հայ-պոնտական դաշինքը։

Հայպոնտական դաշինքկնքվել է հայոց թագավոր Տիգրան Մեծի և Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի միջև՝ մ.թ.ա. 94 թվականին։ Հնարավոր է նաև, որ հայպոնտական դաշինքը կնքվել է մ.թ.ա. 92 կամ մ.թ.ա. 91 թվականին, այն բանից հետո, երբ մ.թ.ա. 92 թվականին Հռոմի և Պարթևաստանի ներկայացուցիչները հանդիպել են Եփրատի ափին և, ըստ ուսումնասիրողների, համաձայնության եկել, որ Եփրատը դառնա երկու տերությունների սահման։


3․ Տիգրան Մեծն ու Միհրդատ Եվպատորը ի՞նչ էին պայմանավորվել Կապադովկիայի վերաբերյալ։

95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։ … Միհրդատ Զ Եվպատորը, նույնիսկ նախքան Տիգրանի գահակալումը, Սև ծովի ափին ստեղծել էր Պոնտոսի ընդարձակ թագավորությունը և նպատակ ուներ Հռոմին դուրս մղել Փոքր Ասիայից և Հունաստանից։ Այսինքն՝ նրա ծրագրերը կապված էին արևմուտքի հետ, որտեղ Տիգրանը անելիքներ չուներ։ … Այնուամենայնիվ, ամեն ինչ դուրս է գալիս վերահսկելիության սահմաններից, երբ մ․թ․ա․. … Ապստամբության կազմակերպիչների թվում էին նաև Միհրդատ Եվպատորն ու Կլեոպատրա Պոնտացին, ովքեր ցանկանում էին գահընկեց անել Տիգրան Մեծին և արքայազնին կարգել որպես Հայքի նոր արքա՝ այդ կերպ վերջինիս ծառայեցնելով Պոնտոսի թագավորության քաղաքական շահերին։ 


4․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական պայմանագիրը։

Հայպարթևական պատերազմ կամ Պայքար «Յոթանասուն հովիտներ»-ի համար, Մեծ Հայքի Արտաշեսյան արքա Տիգրան Բ Մեծի նվաճողական պատերազմն ընդդեմ Պարթևական տիրակալության և վերջինիս դաշնակից Ադիաբենեի թագավորության, որը սկսվել է մ․թ․ա․ 94 թվականին՝ հայկական բանակի ռազմախուժմամբ և ավարտվել մ․թ․ա․ 92 թվականին՝ Մեծ Հայքի թագավորության վճռական հաղթանակով։ Պատերազմական գործողությունների արդյունքում Տիգրան Մեծը վերադարձնում է «Յոթանասուն հովիտներ» կոչվող տարածքը՝ Փայտակարանը, Պարսկահայքը և Վասպուրականի Պարսպատունիք…


5․ Տիգրան Մեծը ինչպե՞ս բազմեց Սելևկյան գահին։

ՏիգրանՄեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ … Սելևկյանգահին տիրելուց հետո, ՏիգրանՄեծն իր ազդեցությունն է հաստատում նաև Կիլիկիայում՝ Միջերկրական ծովի հարավարևելյան ափին։ … ԲազմելովՍելևկյանգահին՝ ՏիգրանՄեծի տերությունը հարավում սկսում էր անմիջականորեն հարել Նաբաթեայի և Հրեաստանի թագավորություններին[29]։ … Բազմաթիվ պատմիչներ վկայում են այն մասին, որ ՏիգրանՄեծըինչպես և հնագույն աշխարհի մյուս բոլոր աշխարհակալ տիրակալները, փորձել է իրենց անունն անմահացնել քաղաքներ..


6․Միջերկրական ծովի ափին Տիգրան Մեծը ի՞նչ տարածքներ գրավեց։

94 թ. նա գրավում և Մեծ Հայքին է միացնում Ծոփքի թագավորությունը՝ զրկելով գահից Արտանեսին Զարեհի սերնդից ։ Դրանով իսկ Տիգրան Մեծն ավարտեց հայկական հողերի մեծագույն մասի միավորման պրոցեսը, որը սկսել էր նրա պապ Արտաշեսը։ Սակայն նրա թագավորության սահմաններից դուրս է մնում Փոքր Հայքը, որը մասն էր կազմում դաշնակից Պոնտոսի թագավորության։ … Տիգրան Մեծի կայսրությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Այդ տարածքում, որի մակերեսը կազմում էր մոտ 1.000.000 (մեկ միլիոն) քառակուսի կիլոմետր, տեղակայված էին հայկական բանակի կայազորները։ … Այսպիսով Տիգրանի բուն տերության տարածքը՝ 1.000.000 քառ. կմ, ենթակա այլ երկրամասերի հետ միասին կազմում էր մոտ 3.000.000 (մեկ միլիոն) քառակուսի կիլոմետր։ … Պոմպեոսը մ.թ.ա. 66թ. գարնանը մեծ բանակով ափ է իջնում Կիլիկիայում։

Պատմություն 19-21

  1. Որտե՞ղ են ապրում իրանցիները և Հայաստանի ո՞ր կողմի հարևաններն են։  Իրանի բնակչության մեծ մասը կազմում են պարսիկները, որոնք ապրում են Իրանի բոլոր նահանգներում։ Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին (Իրաքյան Քուրդիստան)։
  2. Հնում ե՞րբ էին հայերը տոնում Նոր տարին և ինչպե՞ս էր այն կոչվում։

Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։

Նոր տարին սկսվում էր նավասարդի (օգոստոս) տասնմեկից և տևում մեկ շաբաթ։

  1. Հայերի հարևան իրանցիներն ե՞րբ են տոնում Նոր տարին և ինչպե՞ս է այն կոչվում։

Հին պարսիկները նոր տարին նշում էին գարնան օրահավասարից հետո՝ մարտի 21-ին կամ մարտի 22-ը (որն, ըստ իրանական օրացույցի, ընկնում է էսֆանդի 30-ից ֆարվարդինի 1-ը)։ Տոնը կոչվում էր «վարդի և գինու» օր։ Հետագայում այն ընդունվեց մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ Նոռուզ («Նոր օր») անվանում, որը այսօր էլ նշում են մեծ շուքով Իրանի և այլ իսլամադավան ժողովուրդների կողմից։

  1. Հայերն ու իրանցիներն ի՞նչ ամանորյա սովորություններր ունեն։
  1. Հայերը և իրանցիներն իրենց ամանորյա սեղանին ի՞նչ են դնում։

Նովրուզի ընթացքում, Իրանում, Ադրբեջանում և Աֆղանստանի որոշ մասերում սփռոցի վրա սեղան է բացվում, որը կոչվում է Հաֆթ սին։ Հաֆթ պարսկերեն նշանակում է յոթ, իսկ սինը պարսկական այբուբենի (որի հիմնական մասը փոխառված է արաբական այբուբենից) 15-րդ տառն է, հայերեն սե տառի համարժեքը։ Այս սփռոցի վրա պետք է շարված լինեն ս տառով սկսվող յոթ իր՝ չքաղված նորածիլ կանաչի՝ ափսեում (սաբզե), ածիկ (սամանու), փշատ (սենջեդ), սխտոր (սիռ), խնձոր (սիբ), աղտոր կամ սումախ (սոմաղ), և քացախ (սեռքե)։ Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ, սմբուլներ (հիացինտներ), ներկած հավկիթներ, մետաղադրամներ, և Շահնամե, Հաֆեզի դիվան, Ղուրան կամ Ավեստա գրքերից մեկը և այլ իրեր։

Հայերի Ամանորը

Ամանոր (Կաղանդ, Նոր տարի), տոն, նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։

Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ։

Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46 թվականին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկզիբների աստծուն։ Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ։

Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։

Իրանցիների Նովռուզը

Նովրուզի ընթացքում, Իրանի որոշ մասերում սփռոցի վրա սեղան է բացվում, որը կոչվում է Հաֆթ սին։ Հաֆթ պարսկերեն նշանակում է յոթ, իսկ սինը պարսկական այբուբենի (որի հիմնական մասը փոխառված է արաբական այբուբենից) 15-րդ տառն է, հայերեն սե տառի համարժեքը։ Այս սփռոցի վրա պետք է շարված լինեն ս տառով սկսվող յոթ իր՝ չքաղված նորածիլ կանաչի՝ ափսեում (սաբզե), ածիկ (սամանու), փշատ (սենջեդ), սխտոր (սիռ), խնձոր (սիբ), աղտոր կամ սումախ (սոմաղ), և քացախ (սեռքե)։ Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ, սմբուլներ (հիացինտներ), ներկած հավկիթներ, մետաղադրամներ, և Շահնամե, Հաֆեզի դիվան, Ղուրան կամ Ավեստա գրքերից մեկը և այլ իրեր։

Հաջի Ֆիրուզը դահիրայով

Իրանում նաև գոյություն ունի Հաջի Ֆիրուզի ավանդութը, ըստ որի մի տղամարդ սևացնում է երեսն ու ձեռքերը, կարմիր հագուստ հագնում կարմիր գլխարկով, և փողոցներում իր հետ դափ կամ դահիրա է ման ածում և հետը երգում, ասմունքում ու պարում՝ մարդկանց իր հետ երգեցնելով և ծիծաղեցնելով։

Նովրուզի ժամանակ նաև հարազատները այցելում են միմյանց և մեծերը երեխաներին դրամ են նվիրում։

14.12.2022

ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։

1․ Ք․ա․ 4-րդ դարի վերջին ո՞ր հզոր տերությունն էր Հայաստանի հարավային հարևանը։ Սելեվկյաններ

2․ Ք․ա․ 3-րդ դարում ի՞նչ հայկական թագավորություններ գոյություն ունեին։ Մեծ հայք, Փոքր հայք, Ծոփք, Կոմագենե:

3․ Ովքե՞ր էին իշխում Կոմմագենեում և Ծոփքում։ Առշամը իշխում էր Ծոփքում, Շամ-ը իշխում էր Կոմմագենեն:

4․ Ովքե՞ր էին Արտաշես 1-ինը և Զարեհը, և ինչպե՞ս գրավեցին Մեծ Հայքն ու Ծոփքը։

5․ Ինչպե՞ս և ե՞րբ անկախացան Մեծ Հայքն ու Ծոփքը։

6․ Արտաշես 1-ինը ո՞ր երկրներից ետ վերադարձրեց հայկական հողերը։ 

5-7 դեկտեմբեր

1․ Ովքե՞ր էին սպարտիատներն ու հելոտները։ Սպարտիատներ, պերիոյկներ և հելիոտներ: Սպարտիատները դրանք տիրող դասակարգներ: Նրանք ապրում էին ճանբարներում ինչպես զինվորներ, միշտ պատրաստ, զենքը ձեռքին, կռվելու նրանք չէին զբաղվում գյուղատնտեսությամբ և առևտրով: Հելոտներ (հունարեն՝ είλώται), Հին Սպարտայում դորիացիների նվաճած երկրագործ բնակչությունը։ Հելոտները համարվել են պետության սեփականությունը, ամրացվել սպարտացիներին (նվաճող դորիացիներին) պատկանող հողերին և նրանց վճարել բերքի կեսը։ Ի տարբերություն ստրուկների, ունեցել են տնտեսություն և արտադրության միջոցներ։ Հելոտների թիվը մի քանի անգամ գերազանցել է սպարտացիների թվին։ Հելոտները բազմիցս ապստամբել են շահագործողների դեմ (ամենախոշորը, այսպես կոչված, Մեսսենական 3-րդ պատերազմն էր մ.թ.ա. 464—458 կամ 455-ին)

2․ Ներկայացրե՛ք Սոլոնի բարեփոխումները։  Աթենական պետության ժողովրդավարացման սկիզբը կապված է արքոնտ Սոլոնի անվան հետ։ Ք.ա.594թ. Սոլոնը ձեռնարկեց առաջին լուրջ քայլը պետության գոյությանը սպառնացող վտանգը վերացնելու համար։ … Սոլոնի բարեփոխումները Աթենական պետության հետագա զարգացման առումով վիթխարի նշանակություն ունեցան:

3․ Ո՞րն էր Թեմիստոկլեսի ծովային պատերազմի ծրագիրը։ Թերմոպիլեի ճակատամարտ (հին հունարեն՝ Μάχη τῶν Θερμοπυλῶν) – ճակատամարտ մ.թ.ա. 480 թվականի սեպտեմբերին (հավանաբար՝ 17 -19 )[1] մ.թ.ա. 480-479 թվականների հույն-պարսկական պատերազմների ընթացքում, Թերմոպիլյան կիրճում։ Պարսկական զորքի թիվը, ըստ ժամանակակից պատմաբանների, հասնում էր 200-250 հազարի, իսկ հույներինը, ըստ տարբեր աղբյուրների՝ 5200-7700: Մարտի առաջին երկու օրը հույները հաջողությամբ հետ էին մղում պարսկական գրոհները նեղ կիրճում։ … Անհայտ հեղինակի XX դարի սկզբի փորագրություն. Աթենացիները նույնպես պատրաստվում էին սպասվելիք մարտին։ Մ.թ.ա. 482 թվականին նրանք Թեմիստոկլեսի գլխավորությամբ որոշում են ստեղծել հզոր նավատորմ[20]։ Աթենացիները չունեին ցամաքային բավականաչափ զորք պարսիկների հետ միայնակ կռվելու համար։ Անհրաժեշտ էր համախմբել հունական բոլոր ուժերը:

4․ Ներկայացրե՛ք Սալամինի ծովամարտը։  Սալամինի ճակատամարտ – ծովամարտ հույների և պարսիկների նավատորմերի միջև հույն-պարսկական պատերազմների ժամանակ՝ մ.թ.ա. 480 թվականին, Աթենքից ոչ հեռու, Սալամին կղզու մոտ՝ Էգեյան ծովի Սարոնիկոս ծովածոցում։ Մարտին նախորդում են մի շարք իրադարձություններ, որոնք էապես ազդում են պատերազմի հետագա ընթացքի վրա։ Պարսիկների բանակը գրավում և ավերում է Աթենքը։ Բնակիչները նախապես տարհանվում են մոտակա Սալամին կղզի։

5․ Ինչպե՞ս ավարտվեցին հույն-պարսկական պատերազմները։ Հույնպարսկական պատերազմներ (մ.թ.ա. 499-449 թվականներ, ընդմիջումներով), ռազմական հակամարտություններ Աքեմենյան Պարսկաստանի և հունական քաղաք-պետությունների միջև, որոնք պայքարում էին իրենց անկախության համար։ Հույնպարսկական պատերազմները երբեմն անվանում են Պարսկական պատերազմներ, և այդ անվանումը սովորաբար վերաբերվում է պարսիկների՝ Բալկանյան թերակղզի արշավների ժամանակներին մ.թ.ա. 490 և մ.թ.ա. 480-479 թթ.[1]։ Հույնպարսկական պատերազմների արդյունքում հաստատվել է Աքեմենյան կայսրության տարածքային ընդլայնումը, հին հունական քաղաքակրթությունը մտել է բարգավաճման և սեփական բարձրագույն ձեռքբերումների գոտի։ … Արտափերնեսը հասկանալով, որ կորցրել է իր հնարավորությունը՝ դադարեցրեց արշավանքը և վերադարձավ Ասիա[6]։ Ճակատամարտի նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը].:

6․ Թվարկե՛ք հունական աստվածներին։ Պոսեյդոն (հին հունարեն՝ Ποσειδών), հին հունական դիցաբանության մեջ ծովերի աստված, Կռոնոսի և Ռեայի երկրոդ որդին, Զևսի, Հերայի, Դեմետրայի, Հեստիայի և Աիդեսի եղբայրը։ Պոսեյդոնն իր կնոջ՝ Ամփիտրիտայի և որդու՝ Տրիտոնի հետ բնակվում է ծովի հատակին գտնվող շքեղ դղյակում։ Ծովի վրայով սլանում է կառքով երկարաբաշ ձիեր լծած կառքով, ձեռքին եռաժանի, որով նա կարող էր կանչել փոթորիկներ, փլուզել ժայռեր, քարից կտրել աղբյուրներ և այլն։

7․ Ի՞նչ գիտեք Օլիմպիական առաջին խաղերի մասին։ Ժամանակակից Օլիմպիական խաղեր կամ Օլիմպիադաներ (անգլ.՝ Olympic Games, Olympics, ֆր.՝ Jeux olympiques[1]), խոշորագույն միջազգային մարզական իրադարձություն, ամառային և ձմեռային մարզաձևերի մրցաշարեր, որոնց ընթացքում աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող հազարավոր մարզիկներ մասնակցում են բազմատեսակ մրցությունների։ … Բարոն Պիեռ դը Կուբերտենի ջանքերով 1894 թվականին հիմնադրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), որի գլխավորությամբ 1896 թվականին Աթենքում անցկացվել են ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերը։ ՄՕԿ-ն Օլիմպիական շարժման ղեկավար մարմինն է, որի կառուցվածքն ու լիազորությունները որոշվում են ըստ Օլիմպիական խարտիայի։ 

Նոյեմբերի 28-30

ԿԱՏԱՐԵ՛Լ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ

1․ Ի՞նչ գիտես Գավգամելայի ճակատամարտի մասին։ Գավգամելայի ճակատամարտը, տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին

2․ Ինչպե՞ս ավարտվեց Մենոն զորավարի արշավանքը դեպի Հայաստան։ Ալեքսանդրը Մենոն զորավարի գլխավորությամբ մի զորաբանակ ուղարկեց Հայաստան` գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերի շրջանը: Սակայն Հայաստանում մակեդոնական բանակը ջախջախվեց, իսկ Մենոնը, ըստ Ստրաբոնի, «խեղդամահ արվեց տեղաբնիկների կողմից»: Ալեքսանդր Մեծը, շարունակելով իր արշավանքը դեպի արևելք, Ք. ա. 330թ. գրավեց Իրանական … Ալեքսանդրը մահացավ դողէրոցքից: Նրա մահից հետո տերությանը տիրանալու համար կատաղի պատերազմ բռնկվեց նրա ժառանգորդների միջև, որն ավարտվեց Ք. ա. 301թ. տերության մասնատումով … Պատմության մեջ ևս մեկ աշխարհակալական փորձ անփառունակ վախճան ունեցավ: Այսուհանդերձ, Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների շնորհիվ արևմտյան մշակույթը ներթափանցեց Առաջավոր Ասիա, այդ թվում և իր անկախությունը վերականգնած Հայաստան, սկիզբ դրվեց հելլենիզմի դարաշրջանին: ԱՍՈՒՅԹՆԵՐ

3․Ինչու՞ էր Հայաստանը համարվում անմահության երկիր։ Հայաստանը համարվում է անմահության երկիր, որովհետև շատ լավ, մաքուր բնություն է:

4․ Ինչպե՞ս ստեղծվեց Աքեմենյան Տերությունը։

Դարեհի թագավորության սկզբում Արիական Տերությունը կամ Աքեմենյան պետությունը եղել է զենքի ուժով ստեղծված, զարգացման տարբեր մակարդակ ունեցող ցեղերի ու ժողովուրդների համակուտակ։ Դարեհ I-ը կատարեց վարչա-տնտեսական բարենորոգումներ։

5․ Ի՞նչ գիտես Աքեմենյան տերության մասին։

Դարեհի թագավորության սկզբում Արիական Տերությունը կամ Աքեմենյան պետությունը եղել է զենքի ուժով ստեղծված, զարգացման տարբեր մակարդակ ունեցող ցեղերի ու ժողովուրդների համակուտակ։ Դարեհ I-ը կատարեց վարչա-տնտեսական բարենորոգումներ։ Տիրակալությունը նա բաժանեց սատրապությունների, որոնք թվարկված են Բեհիսթունի արձանագրություններում։ … Նրա տարածքների զգալի մասը զավթեց Ալեքսանդր Մակեդոնացին, որը ստեղծեց Մակեդոնական Կայսրությունը։ Հայաստանը անկախացավ և ստեղծվեցին Մեծ Հայքի ու Փոքր Հայքի թագավարությունները։ Ստորև տալիս ենք նաև Արյաց Արքայից Արքաների մեկ այլ գահացանկ, նշելով նաև Արյաց Թագուհիներին։

Սատրապություն

Սատրապություն, Աքեմենյան պետությունում ռազմա-վարչական խոշոր միավոր։ Աքեմենյանների լայնածավալ տերությունը Դարեհ I (մ․թ․ա․ 522-486) բաժանել է 24 սատրապությունների՝ հաշվի առնելով գլխավորապես բնական, աշխարհագրական սահմանները, ինչպես նաև մարզերի էթնիկական կազմը։

Հաճախ սատրապությունը համապատասխանել է նախկինում անկախ այս կամ այն պետության տարածքին (Մարաստան, Հայաստան, ԵգիպտոսԲաբելոն և այլն)։ Դարեհ I-ի օրոք Հայաստանը, Պակտիկեն (պարսկերեն Կատպատուկա, հայերեն՝ Կապուտկե) և հարակից մարզերը (մինչև Եվքսինյան Պոնտոս) ընդգրկվել են 13-րդ Այան մեջ, որից իբրև հարկ տարեկան գանձվել է 400 տաղանդ արծաթ, 20 հազար նժույգ, թանկարժեք մետաղից պատրաստված բարձրարվեստ անոթներ։ Դարեհ I-ի արձանագրություններում Հայաստանը (հին պարսկերեն՝ Արմինա, էլամերեն՝ Հար-Մինույա, աքքադերեն՝ Ուրաշտու) ներկայացված է որպես միատարր ժողովրդով (հայերով) բնակեցված միասնական երկիր։ Արևելքի երկրների բաժանումը սատրապությունների պահպանվել է նաև հետագայում՝ [[Ալեքսանդր Մակե.