26.01.2023 ճամբարային երկրորդ շաբաթվա հինգերորդ օր

Այսօր մենք գնացինք սահադաշտ. 1 ժամ ընտիր և սառը ժամանակ անցկացրեցինք, ես նույնիսկ մի փոքր սովորեցի քշել, հետո ժամը 13:00 եկավ Գոհարիկի մայրիկը և պատմեց վաճառքի մասին, շատ-շատ խոսեցինք գրքերի և նրանց ժանրերի մասին:

Տիեզերք🪐

Նախագիծ Ընկեր Հասմիկի դասարանի հետ.

Եթե ձմեռ չլինի հավասարակշռությունը կխաղտվի, ամռան կես օրին արևը երևում է բարձր երկնքում, ստվերները կարճ են, իսկ արևի լույսը կենտրոնացած է երկրի մակերևույթի վրա տարածելով ջերմություն, ամառվա կեսից հետո արևը բարձրանում է երկինք, օրը կարճ է և կեսօրվա արևը օր-օրի ավելի ցածր է թվում, ստվերները ձգվում են ամբողջ ցամաքով, ներգնարևի լույսը բարակ տարածվում է ավելի մեծ տարածքների վրա, լուացնում է լույսը և տարածում ավելի քիչ ջերմություն, Աշնան և ձմռան մտնելու զուգնթաց ջերմաստիճանը ցրտում է, ձմռան կեսից հետո արևը նորից վեր է բարձրանում, ստվերներն օրեցօր ավելի են կարճանում, արևը ավելի ուժեղ տաք լույս է սփրում, ջրմաստիճանը բարձրանում է, իսկ ձյունը սկսում է հալվել, ծաղիկները ծաղկում են իսկ օրերը երկարում, ամռանը հաջորդում է գարունը:

Երբ արևը կենտրոնում է այն ավելի ուժեղ է, երբ կողքից է լուսավորում այն լկարծես փռված լինի, դրա համար ել այնքանել ուժեղ չե, այսինքն ամեն ինչ կախված է անկյունից, բազրակացի մոտ գտնվող երկրները շատ չեն թեքվում արևից, ուստի այտեղ եղանակը տաք է ամբողջ տարի, բայց աշխարի երկրների մեծամասնությունում կան բոլոր չորս օթէեվոկաբանական սեզոնները գարուն, ամառ, աշուն և ձմեռ.

Գարունը բերում է նոր կյանք և ուրախ գույներ, օրինակ ճապոնական բալի գեղեցիկ ծաղիկները,

Թռչունները  գաղթում են ձմեռը  տաք առեվադարձային ջրերում անցկացնելու համար, որտեղ նրանք բազմանում են և ծննդաբերում գարնանը, նրանք վերադառնում են ավելի  ցուրտ բեվեռային ջրերը որոնք հարուստ են իրենց սիրելի սննդով, պալանգտոնով, այս ճամբորդությունները բնության մեծագույն տեսարաններից է:

Մալարարյան ու վարաքված էգ մոծակից ամենից հաճախ փոխանցվող հիվանդությունն է,այս մոծաները տարածված են արեվադարձային շրջաններում, որտեղ նրանք բազմանում են, չկան ծուռ ձմեռներ, չբուժված մալարյան մահադրիկ անուզին է, հազի, ջերմության, արյունահոսության ախտանիշներով:

 Ըստ մեծ պայթյունի տեսության՝ տիեզերքն առաջացել է 13,798 միլիարդ  տարի առաջ։

Մեզանից շատ առաջ մարդիկ կարծում էին, թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է։ Այժմ մենք գիտենք, որ չնայած Երկիրը բացառիկ կարևորություն ունի մեզ համար, բայց այն Արեգակի շուրջը պտտվող ընդամենը մի փոքրիկ մոլորակ է, իսկ Արեգակը՝ ընդամենը մեր Գալակտիկայի միլիոնավոր սովորական աստղերից մեկը։

Արեգակնաին համակարգում կա 8 մոլորակ, կար 9 մոլորակ բայց վերջերս Պլուտոնը ել չի համարվում ամբողջական մոլորակ, այն համարվում է գաճաճ մոլրակ.

Թեև ինտենսիվ գրավիտացիոն դաշտեր ունեցող օբյեկտները (որոնցից լույսը չի կարող փախչել) դիտարկվում էին 18-րդ դարում, դա Կառլ Շվարցշիլդն էր, ով 1916 թվականին տվեց ընդհանուր հարաբերականության տեսության առաջին ժամանակակից լուծումը, որը բնութագրում էր սև խոռոչը: 1958 թվականին Դեյվիդ Ֆինքելշտեյնը հրապարակեց իր մեկնաբանությունը՝ որպես տարածության շրջան, որից ոչինչ չի կարող փախչել։ Ամերիկացի տեսական ֆիզիկոս Ջոն Ուիլերն այնուհետև «սև խոռոչ» տերմինը կապեց 20-րդ դարի սկզբին կանխատեսված գրավիտացիոն փլուզմամբ օբյեկտների հետ: Նա օգտագործել է «սև անցք» տերմինը 1967 թվականին ՆԱՍԱ-ի Տիեզերական հետազոտությունների Գոդարդի ինստիտուտում ունեցած շնորհանդեսի ժամանակ։

Երբ մարդիկ ասում են, որ Երկիրը կլոր է՝ նրանք մի փոքր սխալվում են: Իրականում այն սեղմված սֆերոիդի տեսք ունի՝ այսինքն գունդ, որը վերևից և ներքևից մի փոքր սեղմված է:

Եթե հնարավոր լիներ գոլորշիացնել Երկիր մոլորակի բոլոր ծովերի և օվկիանոսների ջրերը, ապա դրա տակ մնացած աղի քանակությամբ հնարավոր կլիներ ամբողջ մոլորակը հավասարաչափ ծածկել 150 մետրանոց աղի շերտով:

Ամեն տարի Երկիր մոլորակի վրա տեղի է ունենում մոտ մեկ միլիոն երկրաշարժ: Բարեբախտաբար դրանց մեծ մասը այնքան թույլ են, որ նույնիսկ չեն գրանցվում գերճշգրիտ չափիչ սարքերով:

Ասում են եթե Երկիր մոլորակը լինի ոչնչացման եզրին, մարդկությունը կարող է նոր կյանք ստանալ Մարս մոլորակի վրա:

Շատերը գտնում են, որ Երկիր մոլորակի ամենաշոգ վայրը՝ Կալիֆորնիայում գտնվող Մահվան Արահետն է: Իրականում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Լիբիայում 1922թ. սեպտեմբերի 22-ին: Այն ժամանակ ջերմաչափի սնդիկի սյունը բարձրացել էր մինչև 57.8 աստիճան ըստ Ցելսիուսի:

Քուիզիզ (հարցաշար տիեզերքի մասին) այստեղ.

Նախագիծ “քվեսթ” ընկեր Իվետայի ջոկատի հետ

Գտի՛ր թերթիկի տիրոջը:

  1. Հեռու փնտրիր մոտիկ գտիր
  2. Բազմաթիվ միջատներ փոշոտում են ծաղիկները՝ իրենց համար որպես սնունդ վերցնելով ծաղկափոշի և նեկտար։
  3. Չնայած այս տապին ջերմոցում աշխատելն այնքան էլ հեշտ գործ չէ, և ամեն մարդու բան չէ, բույսերի և կենդանիների խնամք, ջերմոցային աշխատանքներ, բայց եթե շատ աշխատես քո վրա և ուսումնասիրես կհասնես ամեն բանի:
  4. Նուրի, Նուրի եկել է:
    Քո մազերը խուճուճիկ,
    Ու դու կլինես զատիկ:
  5. Սև ծովում սևահեր մի աղջիկ էր խորտակվել:
  6. Լուծիր այս հանելուկը (ՍսյաԱսկյԳգհոՀահյՈյկօՐակլԿ):

Փնտրի՛ր գաղտնաբառը:

Գաղտնաբառը գտնելու համար գտի՛ր երեք հարցերի պատասխաններն ու հաջորդականությամբ միացրու դրանց առաջին տառերը։

1.Դուք գտնվում եք ինքնաթիռի մեջ, ձեր առջև ձի է, ձեր ետևում՝ մեքենա: Ի՞նչ տեղում եք դուք գտնվում:

2.Այն ձերն է, բայց ուրիշները ձեզնից հաճախ են այն օգտագործում:

3.Դրսում, երբ անձրև է գալիս, ինչպիսի՞ ծառի տակ է նստում նապաստակը:

23.01.2023 Ճամբարային երկրորդ շաբաթվա առաջին օր

Սկսվեց մեր ճամբարային երրորդ շաբաթը, այսօր երրրորդ շաբաթվա առաջին օրն է:

Քննարկեցինք շաբաթվա անելիքները, խաղացինք ասոցիացիաներ, Սլիզերինի թիմը արեց խաղ֊հանդիպում Լուսինե Ներսեսյանի ջոկատի հետ։

Խաղացինք և փիլիսոփայեցինք: Ստեղծում ենք, ծիծաղում և մտածում:

Արեցինք ազգագրական-տեխնոլոգիական գործունեություն ընկեր Թագուհու հետ:

Նաև Ինտելեկտուալ խաղ-մրցույթ 3 արեցինք:

Գնացինք մարզական գործունեության:

Իսկ որպես ամփոփում` արեցինք անկեղծ զրույց:

11.01.2023 ճամբարային երրորդ օր

Այսօր ճամբարային երրորդ օրն է, մենք արեցինք բանավեճ-քննարկում բացասական կերպարների հանդեպ սիրո, անիմեների ու համակարգչային խաղերի մասին: Արեցինք քվեսթ, այս անգամ մենակ գաղտնաբառն էր պետք գուշակել: Հետո մեզ մոտ եղավ ազգագրական-տեխնոլոգիական գործունեություն ընկեր Ռիմայի հետ: Նաև երգեցինք ընկեր Աչերի հետ: Որպես ամփոփում` տարբեր խաղեր խաղացինք:

Մանրամասները կարող եք գտնել ընկեր Մերիի բլոգում։

10.01.2023 Ճամբարային երկրորդ օր

Այսօր ճամբարային երկրորդ օրն էր, մենք քննարկեցինք և մեկնաբանեցինք Օշոյի առակները, մասնակցեցինք քվեսթին, որտեղ պետք է հուշումների օգնությամբ գտնեինք թղթիկը, որտեղ գրված էր երկու միավոր: Հետո մեզ մոտ եղավ ազգագրական-տեխնոլոգիական գործունեություն ընկեր Թագուհու հետ: Որպես ամփոփում արեցինք բանավեճ-քննարկում, քննարկեցինք գումարի դերը երեխայի կյանքում:

Այսպես անցավ մեր ճամբարային երկրորդ օրը։

09.01.2023 ճամբարային առաջին օրը.

Մենք եկանք դպրոց, մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, բարձրացանք դասարան, որտեղ վիճակահանության շնորհիվ որոշեցինք՝ որ ֆակուլտետից ենք լինելու: Խաղացինք կերպարային պանտամիմա, քաշում էինք տոմսերը, տոմսի մեջ գրված էին տարբեր հայտնի կերպարների անուններ, մենք ցույց էինք տալիս այդ կերպարներին պանտամիմայի շնորհիվ: Նաև մենք քննարկում-բանավեճ արեցինք ֆանֆիկների, մանգաների և կոմիքսների վերաբերյալ: Որպես ամփոփում՝ քննարկեցինք մեր բեմադրության սցենարը և խաղացին խաղեր:

Այս օրը շատ հետաքրքիր անցավ, տեսնենք՝ ինչպես կանցնի վաղվա օրը: