«Ձոն» ստուգատեսի ամփոփում․ Ուսումնական տոնավաճառ

Արևելյան դպրոց, բակ-պարտեզում տեղի ունեցավ զատկական աքսեսուրաների ցուցահանցես վաճառք, բաց տաղավարներում ամենուր ցուցադրվում էր Արևելյան դպրոցի սովորողների ձեռքի աշխատանքները: Ցուցահանդեսին մասնակցում էին սովորողները, ծնողները, դասավանդողները և հյուրերը: Դպրոցի ողջ տարածքում հնչում էր ծիսական համերգ, որին մասնակցում էին հրաշք Սեբաստացիները:

Բարի դիտում՝

Խոշորացույց թիվի

21.04.2022-ին մենք Խոշորացույց թիվի նախագծերով եկանք հյուր ընկեր Գոհարին, այն պահին երբ նրանք խնամում էին վերնատան պատշգամբի ծաղիկները: Նրանք մեզ պատմեցին բույսերի մասին: Նաև ցույց տվեցին, ոնց է պետք խնամել բույսերը:

Բազմամյա խոտաբույս է, որի ընձյուղների հիմնային մասը փայտանում է: Տաք ձմեռների դեպքում տերևները չեն ցրտահարվում, և բույսը հաջողությամբ ձմեռելով` հաջորդ տարի առատորեն ծաղկում է: Ցուրտ ձմռան դեպքում վերածվում է պայմանական միամյայի:

Ծաղիկները հավաքված են հասկանման ծաղկաբույլերում և ունեն ամենատարբեր գունավորում, հանդիպում են նաև երկգույն ծաղիկներ: Պատկանում է խլածաղկազգիների ընտանիքին:

Լուսասեր է, բավականին ցրտադիմացկուն: Գերադասում է կավաավազային, հումուսով հարուստ, խոնավ հողերը: Չոր ու շոգ եղանակի ընթացքում առատ ոռոգման կարիք է զգում:

Բազմանում է սերմերով, հազվադեպ` կտրոններով: Սերմերը մարտի սկզբին ցանում են արկղերում, ծիլերը վերատնկելով ջերմոցի հողում: Խորհուրդ է տրվում սածիլների գագաթը ծերատել, լավ թփակալելու համար: Ծիլերը  վատ են տանում խոնավության ավելցուկը: Բաց գրունտ են տեղափոխում մայիսի կեսերին: Այն վայրերում, որտեղ ձմեռները մեղմ են, բաց գրունտ են տեղափոխում նոյեմբերին` հաջորդ տարի վաղ ծաղկելու համար: Օգտագործվում է ծաղկանոցներում, եզրաշերտերում, միքսբորդերներում, ինչպես նաև որպես կտրած ծաղիկ օգտագործելու համար:

Ամենուրեք լայն տարածում գտած և մասսայական կարգով օգտագործվող ծաղկատեսակ է:  

Վարդագույն Խորդենի

Եթերային յուղ ստանալու համար մշակվում է վարդաբույր խորդենի (P. roseum)։ Բազմամյա կիսաթուփ է, արմատը՝ հզոր, ցողունը՝ 80-100 սմ բարձրությամբ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ուժեղ ճյուղավորված։ Տերևները՝ հերթադիր, բլթակավոր, թավոտ։ Ծաղիկները՝ բաց վարդագույն։ Եթերայուղը կուտակվում է հիմնականում տերևներում (մոտ 14%)։ Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության, բժշկության մեջ։ Վարդաբույր խորդենին պահանջկոտ է ջերմության, լույսի, խոնավության և հողի նկատմամբ։ Սառնամանիքները ( -2-ից -3 °C) խիստ վտանգավոր են։ Հիմնականում անպտղաբեր է, բազմացվում է արմատակալներով, որոնք աճեցվում են ջերմատներում։ Բազմացվում է արմատակալներով (կտրոններով), որոնք աճեցվում են ջերմատներում։՝

Ծաղկի կարուցվածք

Տեսություն

Ծածկասերմ բույսերի բազմացումը Ինչպես արդեն գիտեք, ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը հանդիսանում են երկրագնդի վրա առկա ժամանակակից կատարյալ բուսատեսակները: Ծաղկավոր բույսերի կատարելագործման, տարածման և գերակշռության ձեռք բերման գործում կարևոր դեր է ունեցել բազմացման ձևերի զարգացումը: 

1097034.jpg

  Ծաղկավոր բույսերը բազմանում են և՛ անսեռ ճանապարհով, և՛ սեռական եղանակով:Ծաղկավոր բույսերի անսեռ բազմացման ձևը կոչվում է վեգետատիվ բազմացում:Վեգետատիվ բազմացումը իրականանում է վեգետատիվ համակարգի օրգանների՝ արմատի, տերևի, ցողունային կտրոնների միջոցով:Ծաղկավոր բույսերի սեռական բազմացումը իրականացվում է սեռական օրգանների՝ ծաղիկների միջոցով:Ծաղիկն իրենից ներկայացնում է ձևափոխված և կարճացած ընձյուղ, որից ձևավորվում է ապագա սերմն ու պտուղը:

49.jpg

 Ծաղիկները չափազանց բազմազան են իրենց չափերով, ձևերով, գույներով, սակայն բոլորն էլ ունեն կառուցվածքի միասնական հատկանիշներ:Ծաղիկը զարգանում է ծաղկակոթի վրա և լայնանում է ծաղկակալում, որն իր վրա կրում է ծաղկի մնացած մասերը: Մանր կանաչ տերևներից՝ բաժակաթերթիկներից, ձևավորվում է բաժակը, իսկ վառ և գունավոր պսակաթերթիկներից՝ պսակը:Բաժակը և պսակը միասին կազմում են ծաղկապատյանը, որը վնասվածքներից պաշտպանում է ծաղիկը և գրավում կենդանիներին:

honeybee-pink-flower.ngsversion.1473419912581.jpg

 Որոշ ծաղիկներ ծաղկապատյանի հիմքում ունեն նեկտարանոցներ, որոնց արտադրած նեկտարը սնունդ է հանդիսանում միջատների և թռչունների համար: Հետևաբար սնվելով ծաղկի նեկտարով կենդանիները իրականացնում են փոշոտում: Ծաղկին բնորոշ է արական օրգան՝ առէջ՝ կազմված առէջաթելից և փոշեպարկից: Փոշեպարկում զարգանում են բազմաթիվ փոշեհատիկները, որոնց ամբողջությունը առաջացնում է ծաղկափոշի: Դրանցից յուրաքանչյուրը կրում է երկու ♂ գամետ և մեկ վեգետատիվ բջիջ 

th.jpg

 Ծաղկին բնորոշ է իգական օրգան՝ վարսանդ՝ կազմված սպիից, սռնակից և սերմնարանից: Սերմնարանում գտնվում են սերմնասկզբնակները, որոնցից յուրաքանչյուրը կրում է մեկ ♀ գամետ՝ ձվաբջիջ և մեկ կենտրոնական բջիջ:  

Ծաղիկները կարող են լինել միասեռ, երկսեռ և անսեռ.

  • Միասեռ ծաղիկներն ունեն կա՛մ առէջներ, կա՛մ վարսանդ:
  • Երկսեռ ծաղիկներն ունեն և՛ առէջներ, և՛ վարսանդ:
  • Անսեռ ծաղիկները չունեն ո՛չ առէջներ, ո՛չ վարսանդ:

Ինչպես արդեն գիտեք, սեռական բազմացման հիմքում ընկած է բեղմնավորումը՝ ♀ և ♂ սեռական բջիջների կամ գամետների միաձուլումը:

Նյութի աղբյուրը: . Ծաղկավոր բույսերի բազմացումը