Խնդիրներ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերի համար

Խնդիրներ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերի համար
6.Առաջին պարանը երկրորդից երկար է 72 մետրով: Երբ յուրաքանչյուր պարանից կտրեցին 5մ, ապա պարզվեց, որ առաջին պարանը երկրորդ պարանից 4 անգամ երկար է: Գտեք յուրաքանչյուր պարանի երկարությունը: Լուծում. 1)4(x-5)=x+67. 2) 3x=87.

7. Գտիր ամենամեծ եռանիշ թիվը, որի թվանշանների գումարը պարզ թիվ է: 953

8. Մայր դպրոցից մինչև Գեղասահքի դպորց՝ 3կմ է: Աննան քայլքով այդ ճամանարհը անցավ 50 րոպեում: Գտիր Աննայի արագությունը (արտահայտած մ/վ-ով), եթե ամբողջ ճանապարհը անցել է հաստատուն արագությամբ:

20 մ/վ

9. Եվան չորս օրը մեկ գնում է լողավազան, իսկ Տիգրանը՝ վեց օրը մեկ: Հունվարի 26-ի հանդիպումից հետո նրանք հաջորդ անգամ լողազանում երբ կհանդիպեն:

12օր անց
10. Նկար 1-ում ցույց տրված ամրոցը կառուցված է խորանարդներից։ Նկար 2-ում պատկերված է ամրոցը՝ վերևից։ Քանի՞ խորանարդ է պահանջվել ամրոցի կառուցման համար։

60

Ֆլեշմոբ

1. Գտեք այն երկնիշ թվերի քանակը, որոնք 10-ի չեն բաժանվում:

90-9=81

2.  Աննան շարքով գրեց 1-ից մինչև 50  բնական թվերը: Առաջին թիվը ներկեց  կարմիր, երկրրդ թիվը՝ կապույտ, երրորդ թիվը՝ դեղին, չորրորդը՝ կարմիր, հինգերորդը՝ կապույտ, վեցերորդը՝ դեղին և այսպես շարունակ:  Շարքում ո՞ր  գույնի թվերը քիչ եղան:

դեղինի

3. Նկարում պատկերված «աշտարակը» կազմված է երեք պատկերներից՝ քառակուսուց, ուղղանկյունուց և հավասարակողմ եռանկյունուց (տես նկարը): Այս երեք պատկերների պարագծերը նույնն են: Քառակուսու կողմը 9սմ է: Որքա՞ն է ուղղանկյան փոքր կողմի երկարությունը:

Подпись отсутствует

9×4=36

36×3=12

(36-12×2):2=6

4. 3մ կողմ ունեցող քառակուսաձև պատը հարկավոր է սալիկապատել 20սմ կողմ ունեցող քառակուսի սալիկներով։ Առնվազն քանի՞ տուփ սալիկ է անհրաժեշտ գնել, եթե հայտնի է, որ խանութում վաճառվող յուրաքանչյուր տուփում կա 20 հատ սալիկ։

5.  Ծառերն աճում են «Անտառային»‎ փողոցի միայն մի կողմում: Կա ընդամենը 60 ծառ: Ամեն երկրորդ ծառը թխկի է, իսկ ամեն երրորդ ծառը՝ լորենի կամ թխկի։ Փողոցի մի ծայրից սկսած  մնացած ծառերը կեչի են։ Քանի՞ կեչի կա այդ փողոցում։

60:3=20

20:2=10

30+10=40

4

6. Գուրգենը գնաց լեռներ հնգօրյա արշավի: Նա սկսեց արշավը երկուշաբթի օրը, իսկ նրա արշավի վերջին օրը ուրբաթն էր: Ամեն օր Գուրգենը քայլել է 2 կիլոմետրով ավելի, քան նախորդ օրը: Արշավի ավարտին նրա անցած ընդհանուր ճանապարհը 70կմ էր: Քանի՞ կիլոմետր էր քայլել Գուրգենը հինգշաբթի օրը:

7. 10 սալորը կշռում է այնքան, որքան 3 խնձորն ու 1 տանձը միասին,  իսկ 6 սալորը և 1 խնձորը այնքան որքան 1 տանձը։ Քանի՞ այդպիսի սալոր  է կշռում 1 տանձը։

8. Մրցույթի ժամանակ աշակերտին տրվեց 30 հարց: Յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու համար նրա միավորները շատանում էին 12-ով, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ քչանում 8-ով: Մրցույթի սկզբում նա ուներ 0 միավոր, իսկ բոլոր հարցերին պատասխանելուց հետո պարզվեց, որ նա ունի 160 միավոր: Քանի՞ հարցի է ճիշտ պատասխանել աշակերտը:

9. Գրքի  մի պատմվածքը սկսվում է 114-րդ էջից և ավարտվում է 132-րդ էջում, իսկ մյուս պատմվածքը՝ 247-րդ էջից և ավարտվում  258-րդ էջում։ Ո՞ր պատմվածքն է ավելի կարճ։

10.  Վաճառողի մոտ կա տարբեր գույների՝ դեղին, կանաչ, կապույտ և կարմիր 20 փուչիկ: Այդ փուչիկներից 17-ը կանաչ չեն, 5-ը կարմիր են, իսկ 12-ը դեղին չեն: Քանի՞ կապույտ փուչիկ կա վաճառողի մոտ:

20-(8+5+3)=4