Այց շենգավիթ հնատեղի թանգարան (Պեղումներ)

19.05.2022-ին մենք գնացինք Շենգավիթ հնատեղի թանգարան, մեզ պատմեցին հին ժամանակների մասին: Հետո մենք գնացինք պեղումների, գտանք հին կուժերի, սափորների մասեր:

Այց Չարենցի տուն- թանգարան

Այսօր մենք այցելեցինք Եղիշե Չարենցի տուն-թանգարան, այնուհետև մենք գնացինք մանկական երկաթուղի, ընդմիջում արեցինք և ետ դարձանք դպրոց:

Թանգարանում տեսանք Չարենցի գրասենյակը, կնոջ և աղջիկների ննջարանը: Չարենցը քնում էր իր գրասենյակում՝ թախտին: Տեսանք իր առաջին կնոջ՝ Արփենիկի մահաքանդակը: Նրա կինը մահացել է ընդամենը քսանյոթ տարեկանում: 

 Նրա երկրորդ կնոջ անունը եղել է Իզաբելլա։ Իզաբելլան Չարենցից ունեցել է երկու երեխա։ Մեծի անունը եղել է Արփենիկ՝ իր առաջին կնոջ պատվին, իսկ փոքրի անունը Անահիտ: Նաև իմացանք, որ նա շատ է սիրել Կոմիտասի երգերը։

Այց էրեբունի թանգարան🏢

26.11.2021-ին մենք գնացինք էրեբունի թանգարան:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։ Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։

Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։ Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։

Ճամփորդություն դեպի Լճաշեն

Մենք 02.10.2021-ին գնացինք լճաշեն: Մենք Մայր դպրոցի ավտոբուսի կայանից շարժվեցինք դեպի լճաշեն, մենք գնում էինք 1ու կես ժամ: Առաջին կայանը, դա (Սուրբ Ռիփսիմե) եկեղեցին էր, երկրորդ կայանը (Առանձ ցեմենտ պատրաստած ամպրոցներ): Վերջում մենք գնացինք (Սևանա լիճ) մենք այնտեղ պատրաստեցինք ավազից բուրգեր: Հետոել գնացինք դպրոց, և բոլորին վերցրեցին իրենց ծնողները: