Սևահեր աղջիկ Անին

Կար աշխարհում մի աղջիկ: Նա սև մազերով գեղեցիկ մի աղջիկ էր: Երբ նա ծնվեց, սև մազերի պատճառով ծնողները նրա անունը դրեցին Անի սևահեր: Անի սևահերը մի օր քայլում էր անտառում, մեկ էլ հանդիպեց մի արջի, բայց այդ արջը նման չէր սովորական արջի : Նա ուներ 10 ոտք, 5 քիթ, 6 աչք, 8 ունք: Աղջիկը նրան տեսնելով զարմացավ, թե ինչպես կարող է այդպիսի արջ գոյություն ունենալ:

-Լավ. ասաց աղջիկը.- ես Անի Սևահերն եմ, իսկ քո անունն ի՞նչ է:

-Աաա..,-կմկմաց արջը:

-Դե՞

-Իմ անունը Ալիկ է, իսկ դու ի՞նչ ես անում այստեղ, դու չգիտես՝ որ սա անիծված անտառ է:

-Ի՞նչ, անիծված անտա՞ռ.-ծիծաղելով ասաց Անին:

Բայց Անին դեռ չգիտեր, որ այդ անտառը իսկապես կախարդական էր: Եվ մի օր երբ Անին վերադարձավ տուն, մայրը ասաց.

-Դու արդեն մեծ ես և պետք է առանձին ապրես:

Անին գնաց, շրջեց քաղաքով և հասավ մի երկիր, անունը Կենդանիների թագավորություն էր:

-Օ՜, բարև, աղվես, այս ի՞նչ երկիր է:

-Սա մեր թագավորությունն է:

Անին շրջեց այդ երկրով, նրան շատ դուր եկավ: Եվ նա այնտեղ ունեցավ շատ ընկերներ, նաև իր համար կառուցեց տուն և ապրեց Կենդանիների թագավորությունում:

Տարվա իմ ձեռքբերումները

Ընկեր Մարինեի հետ մենք ծանոթացանք Սեպտեմբերի 1- ին: Տարվա ընթացքում կարդացել ենք գրքեր, քննարկել, գրել ենք շատ ինքնաստուգումներ, մասնակցել ֆլեշմոբների, գրել թեստային աշխատանքներ: Առաջադրանքները մենք կատարում էինք, ընկեր Մարինեի հետ քննարկում, տեսնում էինք՝ ինչ սխալ ենք արել: Ամեն օր մենք ավելի հետաքրքիր հեքիաթներ,պատմություններ էինք անցնում: Կարդացել ենք Սասունցի Դավիթը, Չախչախ թագավորը և այլն.

Նաև ճամփորդել ենք, գնացել ենք Մատենադարան , Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան:

Ինձ ամենաշատը դուր են եկել Թեստային աշխատանքները, նաև <<Ընթերցում եմ >> նախագիծը:

Այս բաժնում իմ բոլոր աշխատանքներն են մայրենի լեզվից՝ Մայրենի բաժին:

Բանաստեղծություններից ինձ դուր եկավ Երկու սև ամպը: Նաև նկար ունեմ որը ես նկարել եմ 3D paint-ով: