Մայրենի 10.02.2023

ԲԱՌԵՐԻ ԳԾԻԿՈՎ ԳՐՈՒԹՅՈՒՆ

Գծիկով են գրվում այն բառերը, որոնց մեջ կրկնվող երկրորդ բառի առաջին կամ երկորդ տառը հնչյունափոխվել է։ Օրինակ՝
մարդ֊մուրդ
փոքր֊մոքր
պստիկ֊մստիկ
աման֊չաման
կամա֊ակամա
առոք֊փառոք
անբաղ֊զամբաղ
ակաս֊պակաս
լոթի֊փոթի

Որոշ բառերի գերադրական աստիճանը կազմվում է ինքնուրույն գործածություն չունեցող մասնիկներով և գրվում են գծիկով։ Օրինակ՝
Դափ֊դատարկ
կափ֊կանաչ
ճեփ֊ճերմակ
դեփ֊դեղին
սեփ֊սև
լեփ֊լեցուն
շիփ֊շիտակ
քափ֊քրտինք
նոփ֊նոր
կաս֊կարմիր

Այն բառերը, որոնք առարկան բացատրում են երկու տարբեր կողմերից գրվում են գծիկով։ Օրինակ՝
տուն֊թանգարան
աղբյուր֊հուշարձան
ցուցահանդես֊վաճառք
մսուր֊մանկապարտեզ
դպրոց֊առողջարան
խաղ֊հանելուկ
վագոն֊ռեստորան

Այն բառերը, որոնք մատնանշում են տաբեր լեզուների, ժողովուրդների հետ կապված հարաբերություններ գրվում են գծիկով։ Օրինակ՝
հայերեն֊անգլերեն
ֆրանսարեն֊ռուսերեն
ռուս֊ճապոնական
ռուս֊անգլերեն
թուրք֊թաթարական

Գործնական աշխատանք
Բառերը գրել միասին, անջատ կամ գծիկով։
1.  Բուժսպասարկում, մեկ-մեկ, հուրի-փերի, հազար վեց հարյուր։
2.  Գավառից գավառ, հազարամյա, քարընկեց, կանաչ-կարմիր, ողջ-ողջ։
3.  Քսանհինգամյա, կարծես թե, հլու-հնազանդ, սև-սպիտակ, դափնեվարդ։
4.  Ազգընտիր, փոխարքա, դեպքից դեպք, երանգ-երանգ, լավ-վատ։
5.  Ընկեր-բարեկամ, թևածել, ի լրումն, ժուկով-ժամանակով, դարից դար։
6.  Կուժկոտրուկ, բառգիրք, ձորից ձոր, հայ-արաբական, հանովի-դնովի։
7.  Ժամ-պատարգ, ծունր իջնել, լինել-չլինել, իրարանցում։
8.  Բերանքսիվայր, տխուր-տրտում, հարյուր քսանմեկ, մինչև իսկ, վառ դեղին։
9.  Դյուրըմբռնելի, կամաց-կամաց, մուգ կանաչ, ութ հարյուր, դեղ-դարման։
10. Զույգ-զույգ, հարյուր տասը, վառ կարմիր, արևմտաեվրոպական, ժողգործիքներ։
11. Ողջ-առողջ, հարավ-արևմուտք, հարավաֆրիկյան, ինչ որ է, ծովից ծով։
12․ Լույս ընծայել, կիսատ-պռատ, վայրիվերո, հինգ հարյուր, մանր -մունր։
13․ Քանի դեռ, գնացող -եկող, խորդ ու բորդ, տեղի-անտեղի, հարյուր հազար։

Լրացուցիչ կրթություն (տանը)

  • Ընթերցել Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը (մինչև չորրորդ մասը):
  • Պոեմի նախերգանքը սովորել անգիր:
  • Գրել քսան հատուկ անուններ, որոնք գրվում են գծիկով

Մայրենի 09.02.2023

Գործնական քերականության օր

  1. Լրացնել բաց թողնված տառերը:
    Ջրաղացի ճրակի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
    Ծերունին նայեց հանդիպական  սարին, բարձրացավ անբարտակի վրա, քաշեց հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կոխպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հարցաշաղախ ալրափոշին և փաղչում զվարդաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազօրյա գործին` անշտապ կապելով ալրաթաթաղ գոգնոցը:
  2. Կետադրել տեքստը:
    Հետևյալ առավ`ոտ նախաճաշից հետո, սեպուհներին ընդունեց Արծրունյաց նախարարը: Նրանք մի կիսամութ սրահ մտան զարդարված գորգերով ու գազանների մորթիներով: Նախարարն իր հսկա, փքուն մարմնով այնպես էր ընկմվել, միացել իր ծավալուն բարձին, որ շիկավառ, մազ-մորուքով, կլոր-գեր դեմքի կաս-կարմիր այտերով, առասպելական արարածի էր նմանվում: Անշարժ կյանք սիրող, այդ  հղփացած մարդը աչքերն անտարբեր սահեցնում էր, ամեն բանի վրա չտեսնելով ոչ մի բան: Եվ առանց իր մեջ տեսածի մասին դիտողություն անելու, փակում էր լպրծուն կոպերը կարծես քուն էր մտնում: Հյուրերը քայլեցին առաջ, և ամեն բան ավելի տեսանելի դարձավ։

        3. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինել հականիշներով:
Եգիպտացորենի  աննոսր արտից մի ծեր կին դուրս եկավ:
Առատաձեռ ծերունին երազում դրախտ էր ընկել:
Այդ դեպքից հետո մարդիկ անվերջ Մեղադրում էին տգետին:
Երախտագետ պատանին այդ առավոտ անակնկալ նամակ ստացավ:
Երեխաները ծառից փոքր, բայց հասուն սալոր էին քաղել:

4.Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ընչասեր-ագահ

Անվեհեր-Արի,Կտրիճ ,

Վայրագ- անգութ,ժանտ

Ազնիվ-արդար

Ուղղամիտ-աչքածակ

Լկտի-անամոթ, լպիրշ


   5.-ույթ վերջածանցով և տրված բառերի համապատասխան արմատներով կազմել 7 ածանցավոր բառ:
Սահմանակից, կենսաբեր, մրցություն, գունավոր, նորամուծություն, կեղեքել, շահամոլ, սրտագին, գերյալ, աշխատավարձ, վարորդ, վերջնահաշիվ, շքամուտք, վերելք:

Սահմանակցույթ,կենսաբերույթ, կեղեքելույթ,սրտագույթ,գերյալույթ,վերելույթ:

Մայրենի 06.02.2023

Փետրվարի 7-ը՝ Բառարանների ընթերցման օր: Պատրաստվում ենք:

Բառարան:

Բառարան (Բառգիրք, Բառագիրք), որոշակի (հիմնականում այբբենական) կարգով դասավորված բառերի ամբողջություն, համակարգում՝ հանդերձ բացառություններով կամ թարգմանությամբ այլ լեզուների և կամ այլ տեղեկություններով՝ դրանց մասին։ Մասամբ բառարանի նյութ են ծառայում ոչ թե բառերը, այլ դարձվածներըկայուն բառակապակցությունները, քերականական ձևերը, ձևույթները։ Յուրաքանչյուր բառարան ունի իր բառացանկը (բառամթերքը), կառուցվածքը, նպատակադրումը։

աղբյուր: վիկիպեդիա

  • Ընտրել որևէ առցանց բառարան, կարդալ 3-10 էջ (կամ ավել):
  • Բլոգում տեղադրել բառարանի հղումը:
  • Գրել, թե ինչու եք ընտրել հենց այդ բառարանը: Ես ընտրել եմ հենց այս բառարանը, որովհետև ես միշտ օգտվում եմ այդ բառարանից:
  • Բառարանից հանել, բլոգում գրել նոր սովորածը բառարաններից (օրինակ՝ նոր բառեր, նոր դարձվածքներ, նոր թարգմանություններ):

Բաբուճ- Փափուճ:

Բագին- Եկեղեցու զոհասեղան:

Գագաուզներ- Ուկրաինայում, Մոլդավիայում, Ռամինիայում և Բուլղարիայում ապրող ժողովուրդ:

Գադիշ- Խրձերի դեզ:

Վագրենի- Վագրի մորթի:

Մայրենի 03.02.2023

Բառաշարքերում ընդգծել
 անդր նախածանցն ունեցող բառերը (5 բառ):
Անդրադարձ, անդրդվելի, անդրաշխարհ, անդրծովյան, անդրոշմ, անդրբևեռ, անդրշիրիմ, անդրույք.
առ նախածանցն ունեցող բառերը (5 բառ):
Առգրավել, առևտուր, առերես, առյուծ, առափնյա, առվակ, առկայծել,  առհասարակ, առնետ
ապ նախածանցն ունեցող բառերը (5բառ):
Ապերասան, ապակեպատ, ապերախտ, ապարդյուն, ապաստան, ապաքինում, ապօրինի, ապարանք, ապաշնորհ
գեր նախածանցն ունեցող բառերը (5բառ):
Գերան, գերբեռնել, գերազնիվ, գերեզմ+ան, գերություն, գերխնդիր, գերզգայուն, գերանդի, գերբնական
համ նախածանցն ունեցող բառերը (5բառ):
Համերաշխ, համերգ, համառ, համադաս, համոզմունք, համեմատ, համբավ, համաներում, համազգեստ
տ  նախածանցն ունեցող բառերը (5բառ):
Տկար, տաղանդ, տհաճ, տգետ, տկլոր, տտիպ, տհաս, տպարան, տձև

տար նախածանցն ունեցող բառերը (5բառ):
Տարադրամ, տարածք, տարատեսակ, տարափ, տարաբախտ, տարաշխարհ, տարիք, տարօրինակ, տարկետում:

Պատմություն հունվարի 30- փետրվարի 3

1․ Արտաշես Ա-ն հայկական բանակը քանի՞ զորավարությունների բաժանեց և ո՞ւմ նշանակեց դրանց հրամանատարներ։ Նա հայկական բանակը բաժանեց 4 զորավարությունների, հրամանատարներ- Տիրան, Զարե, Արտավազդ, Սմբատ:

2․ Ի՞նչ գիտեք հողային բարեփոխման մասին։ Արտաշեսը ֆերմերներին արգելում էր, մոտիկանալ, վերձնել, անել իրենց գործերը, գյուղացիների հողերի վրա:

3․ Ո՞ւմ խորհրդով և ե՞րբ կառուցվեց Արտաշատ մայրաքաղաքը։ Հանիբալի խորհրդով կառուցվեց Արտաշատ մայրաքաղաքը:

4․ Հայ ժողովուրդը ինչպե՞ս էր մեծարում Արտաշես թագավորին։ Ասում էին նրան Արտաշես բարեպահ, և բարի:

5․ Ինչու՞ էր Տիգրան Մեծը հայտնվել պատանդության մեջ Պարթևստանում։ Արտավազդը Տիրան-ի վորդուն Տիգրան Մեծին պատանդ տվեց, որովհետև Արտավազդը չեր ուզում կռվել, այդ պատճառով թշնամին ասաց, որ Տիգրան Մեծին պիտի պատանդ տան իրեն, Արտավազդը քանի որ չեր ուզում կռվել տվեց Տիգրան Մեծին նրանց:

6․ Որտե՞ղ գահ բարձրացավ Տիգրան Մեծը և որո՞նք էին նրա առաջին քայլերը։

Տիգրան Մեծը թագադրվեց Աղձնիք նահանգում մինչ այդ անհայտ մի վայրում։

Երբ նա գահ բարձրացավ սկսեց կատարել բարեփոխուներ՝ հատկապես մեծ ուշադրություն դարձնելով ռազմական բնագավառին։

Բալլադը պատմել

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել են վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում եին՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքում
Նըստում էր սեգ սարերի արքան
Իր Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.

Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`:

Նա աշխույժ մանկությամբ զարդարում էր իր հոր
Ծերության օրերն,

Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն դեռ առաջևն էր .
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ուղարկեց արքան ուրախ դեսպաններ

Ամեն մի ամրոց, ու արքունիք:

Նա ասաց էն քաջը,
որ իր դըստերն արժանի է,
Թող առնի իր ձին, և զենքն , ու
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

Մայրենի 02.02.2023

  • Չէ՞ որ կան մարդիկ, որոնց համար կյանքում ամենաթանկ և ամենալավ բանը իրենց հոգու կամ մարմնի որևէ հիվանդությունն է: Նրանք իրենց ողջ կյանքի ընթացքում դրանով են զբաղվում, և միայն դրանով են կենդանի. նրա պատճառով տառապանք կրելով` նրանք դրանով են սնվում, ուրիշներին գանգատվում են այդ հիվանդությունից, ու դրանով մերձավորների ուշադրությունը դարձնում իրենց վրա:

  • Դրա համար իբրև հատուցում, մարդկանց կարեկցությունն են վաստակում, ու դրանից բացի ոչինչ չունեն: Վերցրե՛ք նրանցից այդ հիվանդությունը, բժշկեցեք նրանց, և նրանք կդժբախտանան, որովհետև կզրկվեն ապրելու միակ միջոցից.այն ժամանակ նրանք ներքուստ դատարկ կլինեն: Երբեմն մարդու կյանքն այնքան աղքատ է լինում, որ նա ակամայից ստիպված է լինում գնահատել իր արատը և նրանով ապրել, և կարելի է ասել, որ մարդիկ հաճախ ձանձրույթից են արատավոր դառնում:

  • Սպիտակ ագռավները, բնության մեջ հազվագյուտ են. նրանք շատ քիչ են պատահում: Հենց դրանով են նրանք հետաքրքիր։ Տասնութերորդ դարում՜, Ռուսաստանի թագավոր, Պետրոս Առաջինը, պալատում մի սպիտակ ագռավ  էր պահու՝մ որպես հազվագյուտ երևույթ։ Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները։ Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստե՝ղծ Յուվենալիուսն է օգտագործել:

  • Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար, որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել, սակայն նրա վրա բարձրանալը շատ դժվար էր,  թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան, սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին, այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը, բարձրացան լեռան վրա, ու հանգիստ կյանք վայելեցին:
    Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները համբերությունն իրենց նեցուկ ունենալով, վեր են բարձրանում, ու հասնում իրենց նպատակին:

Լրացուցիչ կրթություն (տանը)

  1. Թումանյանի բալլադը կարդալ, սովորել պատմել։
  2. Բլոգում տեղեկություններ ենք գրում բալլադի ժանրի մասին՝ օգտվելով համացանցից:

Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։

Միջին դարերում եվրոպական երկրներում (ԻտալիաՖրանսիա) բալլադ կոչվում էին երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները, որոնք հատուկ տաղաչափական կառուցվածք ունեին։ Բալլադը մեծ մասամբ բաղկացած էր 28 տողից և ուներ կառուցվածքի կայուն ձև (երեք ութտողանի տներ և վերջում մեկ քառատող, որոնց մեջ գործ են ածվում միևնույն հանգերը և կրկնվում է միևնույն եզրափակիչ տողը)։

18-րդ դարի վերջերից բալլադի թե՛ բովանդակությունը, թե՛ ձևը զգալի փոփոխության են ենթարկվում։ Ռոմանտիկ բանաստեղծները բալլադ սկսեցին կոչել որևէ ժողովրդական ավանդության գեղարվեստական մշակումը, որն ուներ անսովոր, հերոսական կամ ֆանտաստիկ թեմա, դեպքերի սեղմ ընթացք և քնարական ուժեղ գունավորում, ոչ մեծ ծավալի սյուժետային գործերը։ Բալլադի հիմքում դրված է որևէ լարված, սուր դրամատիկ, սրընթաց ու արագ զարգացող սյուժե։ Բնորոշ է որոշ տողերի ու տների կրկնությունը, երբեմն մեծ տեղ են գրավում երկխոսությունները, որոնց միջոցով էլ հաճախ առաջ է շարժվում գործողությունը։ Դեպքերի նկարագրությունը միշտ ենթարկվում էր հեղինակի քնարական մտահղացմանը, հուզական ուժեղ տպավորության հասնելու նպատակին։ Պատմվում են միայն գործողության հիմնական օղակները, առանց կապակցող բացատրությունների։ Այդ հատկանիշները, որոնք արդեն հատուկ էին ՇիլլերիԳյոթեիՎալտեր Սքոթի բալլադներին, զգալի չափով պահպանվեցին նաև ժանրի պատմության հետագա փուլերում։

  1. Գտնում ենք մգեցված բառերի բացատրությունները:

վեհափառ-փառահեղ տեսք ունեցող:

Ծիծղուն- ծիծաղուն

սեգ- վեհ, վեհապանծ

դեսպաններ- պետության դիվանագիտական ներկայացուցիչ մի այլ երկրում

չնաշխարհիկ-գեղեցիկ, անզուգական, աննման

ամեհի-անսանձ, անզուսպ, կատաղի

ապարանք- դղյակ

Դըրանիկներ- ծառա

նաժիշտներ-սպասավորուհի, աղախին

նազելի- գեղեցիկ ու քնքուշ շարժումներով՝ կեցվածքով, վայելչագեղ կեցվածքով՝ շարժումներով

հառաչում-հառաչել

իշխանազուն- իշխանազն

պայազատ- ազնվական, ազնվատոհմ անձ

մայիլ- մայիլ մնալ

ճրագ- լույսի աղբյուր

սիրավառ- բուռն սեր արտահայտող

Անզուգական- նմանը չունեցող, աննման, անհամեմատելի

տըկար- ոչ ամուր, ոչ դիմացկուն, ոչ հաստատուն

չքնաղ-շատ գեղեցիկ, աննման, չնաշխարհիկ

գոհար-թանկագին՝ ազնիվ քար

անշեջ- մտաբորբոք, անմար, անմոռաց

քաջարի-քաջությամբ կատարված՝ արված

հապճեպ- արագ

տիրտատենչ-

արյունըռուշտ- արյունարբու, արյունախում, գիշատիչ

պաղ-սառը

տըրտում- տխուր

գըլխակոր-գլխակախ

արտասուքը- գարնան դեմ ծառերից հոսող հյութ՝ հեղուկ

տըրտմաշուք- տրտում հանդիսավորություն ունեցող

Մի անգամ գրադարանում

Մի անգամ երբ Աննան ինչպես միշտ գրադարանում նստած էր ընկերների հետ, նա էլ չհասկացավ ոնց, բայց քնեց: Երբ Աննան արթնացավ, գրադարանում էլ մարդ չկար, անքամ գրադարանավարուհին էր գնացել: Աննան ստուգեց ամբողջ գրադարանը, և իրոք ոչմի մարդ չկար: նա գլուխը պտտեց աջ և տեսավ մի կոճակ գրքապահարաններից մեկի վրա և սեխմեց այդ կոճակի վրա: գրքապահարանի կողքի դուռը բացվեց, և Աննան մտավ մեջը: Այնտեղ շատ մութ էր և Աննան ոչմի բան չէր տեսնում. մի քանի վարկյանից լսվեց վերելակի ձայն երբ Աննան բացեց աչքերը (վերելակի մեջ այնքան մութ էր, որ նա փակել էր աչքերը որպեսի չվախենա)(նա վախենում էր մթությունից) և տեսավ լույսը սենյակի անկյունում: Արագ վազեց դեպի այդ լուսավոր անկյունը գլուխը վերև բարձրացրեց մի անհասկանալի արարած կանգնած էր նրա դիմաց և մազերներ սանրում: Աննան մի փոքր մոտիկացավ և տեսավ նրա դեմքը: Այդ արարածի նկարագրումը (Մոխրային սև մոռթի, ահավոր մեծ ձեռքեր և ոտքեր, բայց շատ գեղեցիկ դեմք և ոսկեծամ մազեր ) . Աննա-ի ուշքը գնաց. երբ նա արթնացավ չէր հասկանում որտեղ է, հանկարծակի այդ արարածը եկավ և նստեց նրա կողքին, նա ներկայացավ մարդկային լեզվով, և պարզվեց, որ Աննա-ի և այդ արարածի մեջ շատ ընդհանուր բաներ կան, այդպես նրանք ընկերանում են և ապագայում ապրում իրար հետ. Իսկ Աննա-ին մինջև հիմա փնտրում է ամբողջ քաղաքը…..:

Մայրենի 30.01.2023

  • Վերհիշում ենք.
    • Ի՞նչ է արմատը:
    • Ի՞նչ է ածանցը:
    • Ի՞նչ է հոդակապը:

Առաջադրանքներ՝

  1. Նշված արմատներով կազմի՛ր հոդակապով և ածանցավոր բառեր, օրինակ՝

Արմատ՝ արև

Ածանցավոր՝ արև+ային

Հոդակապով՝ արև+ա+ծաղիկ

Թագ — Թագ+ավոր

Թագ — Թագ+ա+դրում

Մարդ — Մարդկ+ային

Մարդ — Մարդ+ա+վարի

Գիր — Քիրք

Գիր —Գր+ա+գետ

Մազ — Մազ+ոտ

Մազ — Մազ+ա+կալ

Դաս — Դասա+րան

Դաս — Դաս+ա+խոս

Ձեռ — Ձեռ+ք

Ձեռ — Ձեռ+ա+կապ

Արմատածանց,  հոդակապ

Ա․Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:

Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավորանթագթագուհի բառերը:

Բ․Բառի վերջից կամ  սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:

Օրինակ՝ տուն-անտունգիրգրություն, խմորխմորեղեն:

Այս բառերի անությունեղեն մասնիկները ածանցներ են:

Գ․ Ա ձայնավորը, որն իրար է կապում բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները, կոչվում է հոդակապ օրինակ՝ ծով+ա+նկար

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւԱրմատներն ընդգծիր:

Օրինակ՝ մայրություն – մայր + ություն

անամոթ- ան+ամոթ

ամպոտ- ամպ+ոտ

քարոտ- քար+ոտ

օդային- օդ+ային

դժգոհ- դժ+գոհ

հեռավոր- հեռ+ավոր

բարություն- բար+ություն

գրավոր- գիր+ավոր

անորոշ- ան+որոշ

  տհաճ- տ+հաճ

2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

ամառանոց, ամառային- ամառ
ջերմություն, ջերմանավ- ջերմ
նավահանգիստ, նավավար- նավ
վարիչ, վարել, ղեկավար– վար
հազարավոր, հազարամյակ- հազար

3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով ու ածանցներով՝

քար- քարանք:

հող- հողանք,

դաս-դասարան,

տուն-տնվոր

երկար- երկարավուն

հերոս- հերոսային

սխալ- սխալմունք

ային, արան, ավոր, անք, ավուն

4. Բառաշարքից առանձնացրո՛ւ  հոդակապ ունեցող բառերը(կան բառերորոնցում հոդակապ չկա)։ Հոդակապ ունեցող բառերում գունավորի՛ր արմատները և հոդակապը։

Օրինակ՝ Հյուրախաղ հյուր+ա+խաղ

Օձաձուկ- օձ+ա+ձուկ,

Լայնարձակ- Լայն+արձակ,

Մրգահյութ- Միրգ+ա+հույթ,

Փորձանոթ- Փորձ+անոթ,

Հողագունդ- Հող+ա+գունդ,

Արծաթագործ- Արծաթ+ա+գործ,

Նախշազարդ- Նախշ+ա+զարդ,

Ալրաղաց- Ալր+աղաց,

Հայազգի- Հայ+ ազգի,

Ծաղկափոշի- Ծաղկ+ա+փոշի, 

Նույնարմատ- Նույն+արմատ,

Ծառատունկ- Ծառ+ա+տունկ,

(Տանը)

  1. Լրացրո՛ւ մեկից ավելի արմատ և ածանց ունեցող (բարդածանցավոր) բառերի շարքը:
    • Սառնասրտություն, կիսագնդային, հեռախոսավարուհի, երկրաչափական:
  2. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:
    • Խիտ սաղարթներ ունեցող(սաղարթախիտ), գեղեցիկ քանդակված(գեղաքանդակ), նուրբ ճաշակով(նրբաճաշակ), լեռնային աշխարհ(լեռնաշխարհ), բարձր գագաթ ունեցող(բարձրագագաթ), թմբուկ խփել(թմբկահարել), սարսափ ազդող(սարսափազդու), ասֆալտով պատված(ասվալտապատ), դանդաղ սահող(դանդաղասահ), քաղաքին հատուկ(քաղքային):