Այց շենգավիթ հնատեղի թանգարան (Պեղումներ)

19.05.2022-ին մենք գնացինք Շենգավիթ հնատեղի թանգարան, մեզ պատմեցին հին ժամանակների մասին: Հետո մենք գնացինք պեղումների, գտանք հին կուժերի, սափորների մասեր:

Այց Չարենցի տուն- թանգարան

Այսօր մենք այցելեցինք Եղիշե Չարենցի տուն-թանգարան, այնուհետև մենք գնացինք մանկական երկաթուղի, ընդմիջում արեցինք և ետ դարձանք դպրոց:

Թանգարանում տեսանք Չարենցի գրասենյակը, կնոջ և աղջիկների ննջարանը: Չարենցը քնում էր իր գրասենյակում՝ թախտին: Տեսանք իր առաջին կնոջ՝ Արփենիկի մահաքանդակը: Նրա կինը մահացել է ընդամենը քսանյոթ տարեկանում: 

 Նրա երկրորդ կնոջ անունը եղել է Իզաբելլա։ Իզաբելլան Չարենցից ունեցել է երկու երեխա։ Մեծի անունը եղել է Արփենիկ՝ իր առաջին կնոջ պատվին, իսկ փոքրի անունը Անահիտ: Նաև իմացանք, որ նա շատ է սիրել Կոմիտասի երգերը։

ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ. Վան, Արմավիր

  • Ինչ անուններով է հայտնի եղել Վան մայրաքաղաքը: Ուրարտու:
  • Ով  է հիմնադրել Վան և Արմավիր մայրաքաղաքները:

Սարդուրի I արքան:

  • Ներկայումս որտեղ է գտնվում Վան և Արմավիր մայրաքաղները, նշեք քարտեզի վրա և տեղադրեք բլոգում:

ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԲՆՈՐՈՇ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿԱՊԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԵՏ

  1. Կենդանի օրգանիզմներին բնորոշ ի՞նչ ընդհանուր հատկություններ և հատկանիշներ կան:

Կան, որ կենդանի օրգանիզմներ են այն ամենը ինչ որ բնություն են, մարդն էլ կենդանի օրգանիզմ է: Կա նաև, որ բոլոր կենդանի օրգանիզմներն էլ  ծնե փոխվում են։

  1. Ինչո՞ւմն է շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը:

Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կեն­դանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր:

3․ Ի՞նչ է էկոլոգիան:

Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսուսնասիրում է էկոլոգիան (հունարեն օյկոս բառր նշանակում է տուն կամ կացարան): Սա ել է համարվում էկոլոգիա⬇

Այսինքն <պլաստիկ> <ապակի> <թուղթ>։

Մոմիկ և Ալեքսանդր Թամանյան ճարտարապետների մասին

Մոմիկի մասին

Մոմիկն ապրել ու գործել է 13- 14-րդ դարերում, Հայաստանում (Սյունյաց աշխարհում)։ Ապրել է Երիցակ վարպետի հետ, որին նա իր պապն էր համարում՝ սակայն նրա պապը չէր։ Երիցակի հետ նա փախել է Անիից և ապրել մի գյուղում շատ աղքատ։

Ենթադրվում է, որ նա իր գործունեությունը սկսել է Կիլիկիայում՝ 1283 թվականին Կեռան թագուհու պատվերով մի Ավետարան ծաղկելով և այդպես հայտնի դառնալով։ Եղել է Օրբելյան տան նկարիչ-ճարտարապետը։ Մի անգամ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Նորավանք է հրավիրում քառասուն քարգործների՝ ամենաարագը մի մատնաչափ խաչ քանդակելու, ուր հաղթում է տասնվեցամյա Մոմիկը, որի արդյունքում Ստեփանոս Օրբելյանն ասում է, «Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմիկի պես, ապա եկեք նրան և առաջին մրցանակը տանք և Մոմիկ մականունը»:

Իր որոշ աշխատանքների տակ նա դրել է «Մոմիկ վարպետ» ստորագրությունը, որով էլ հայտնի է եղել։

Մահացել է 1333 թվականին Վայոց Ձորի Ամաղու գյուղի մոտ գտնվող Նորավանքում։

Ալեքսանդր Թամանյանի մասին

Կենսագրություն

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ ակադեմիայի վիցե-պրեզիդենտի իրավունքներով։ Երկար տարիներ նա ապրում ու ստեղծագործում է Ռուսաստանում, նախագծում ու տարբեր քաղաքներում կառուցում բազմաթիվ շինություններ։ 1919-ին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին՝ Իրան։ 1923-ին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն աշխատանք։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ պետպլանի փոխնախագահ (1923-ից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924-ից), Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ:

🌳Ամփոփիչ թեստային առաջադրանք․ մթնոլորտ🌳

Լրացնել բաց թողնված բառերը՝

  • Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝  կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):
  • Մթնոլորտի շերտերն են ներքնոլորտ, վերնոլորտ և արտաքին ոլորտ։ Մենք ապրում և ստեղծագործում ենք ներքնոլորտային շերտում։
  • Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։ Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի):
  • Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ մուսոններ, լեռնահովտային քամիներ, պասսատներ, բրիզներ: Իրեն ուղղությունը չի փոխում պասսատները։
  • Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են ձյուն և անձրև:

ԿԼԻՄԱ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԻՊԵՐԸ💦🌲

  1. Ի՞նչ է կլիման:Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:
  2. Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:
  3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։Իմ բնակավայրի կլիման ձևավորող գլխավոր գործոնը աշխարագրական լայնությունն է:
  4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:
  5. Կլիմայի հիմնական տիպերը: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային: Իմ բնակավայրը պատկանում է կլիմայի՝ լեռնային տիպին:
  6. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:
  7. Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում, իսկ ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա:
  8. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:
  9. Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը մուսսոնային քամիններն են, իսկ միջերկրածովային կլիման բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին:

Այց Երեվանի պատմության թանգարան🕍

10.03-ին մենք գնացինք Երեվանի պատմության թանգարան: Այնտեղ մեզ պատմեցին Երեվանի մասին: Ցույց տվեցին առաջին մարդու արձանը, ով ապրել է քարանձավում:

Ցույց տվենցին և պատմեցին երևանի հին փողոցների մասին: Մենք շատ բան իմացանք այս այցելուցյան շնորհիվ:

⬆Ցույց տվենցին և պատմեցին երևանի հին փողոցների մասին:
Մուտքի մոտ դրված քարի վրա սեպագրված էր երեվան քաղաքի պատվոգիրը:

Մովսես Խորենացի: Կենսագրություն


Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա(ն) գյուղում։ Ենթադրվում է, որ 15-16 տարեկան հասակում, այսինքն մոտ 427 թ, նա ուղարկվում է Վաղարշապատ։ Վաղարշապատի մայր դպրոցում աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին: Այնուհետև ուսումնառությունը շարունակել է Ալեքսանդրիայում, Եդեսիայում, հմտացել քերականության ու ճարտասանության մեջ, յուրացրել հունական գրականության, դիցաբանության, պատմագրության և իմաստասիրության հարուստ ավանդույթները: